Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու՝ իր ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:

Հաղորդվում է, որ կիսապաշտպանը խիստ դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի ենթակայությամբ թիմում իր վիճակից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում Իսկոն ասել է, որ կցանկանար լքել ակումբը:

«Մանչեսթեր Սիթին» Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի համար կարող է առաջարկել գրեթե 40 միլիոն եվրո: Անգլիացիները պատրաստ ն առաջարկել այնքան գումար, որպեսզի Իսկոյին չզիջեն ՊՍԺ-ին, որը ևս հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ, խփել մեկ գոլ և կատարել գոլային 3 փոխանցում: