Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Լենինգրադյան փողոցում:Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի դիմաց բախվել են 25-ամյա Հակոբ Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի եւ 70-ամյա Վալերիկ Քամալյանի վարած, թիվ 63 երթուղին սպասարկող ԳԱԶել մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին նախ օգնության են հասել «BEKO»-ի աշխատակիցները, ովքեր, մինչ շտապ օգնության օպերատիվ ժամանումը, խանութում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։