2017 թվականի մարտին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հարցը, ինչն ակնկալում է ԱՄՆ-ն, չի համաձայնեցվել Վիեննայում անցկացված՝ Սիրիային աջակցող Միջազգային խմբի հանդիպումների շրջանակներում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:

 

«Միգուցե նրանք որոշակի պլաններ են կազմել, սակայն, Վիեննայում դա չի համաձայնեցվել և չէր էլ կարող համաձայնեցված լինել», - «Ինտերֆաքս»-ին ասել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ կայանում է նրանում, որ «Սիրիայի ապագայի հետ կապված հարցերը, այդ թվում՝ երկրի ղեկավարության, որոշում է սիրիացի ժողովուրդը»: