Հունվարի 7-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Ծ.Աղբյուրի փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34UF234 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ.1985թ.) և Mercedes E211 մակնիշի 41PU444 պ/հ (վարորդ Հ. Խ., ծնվ.1997թ.) ավտոմեքենաները:

 

Opel Astra ավտոմեքենայի ուղևորներ Կ. Պ.-ը (ծնվ.1994թ.), Ս. Ղ.-ը (ծնվ.1967թ.), Օ. Պ.-ը (ծնվ.1953թ.) և Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Խ.-ը հոստպիտալացվել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները: