Ծաղրանկարների թուրքական LeMan պարբերականի հերթական համարի շապիկին հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծաղրանկարն արվել է, երբ Էրդողանը որպես երկրի նախագահական կառավարման րինակ էր բերել Հիտլերի սահմանադրությունը:

 

LeMan-ի շապիկին պատկերված Էրդողանի բեղերի փոխարեն պատկերված է սահմանադրությունը, որը Թուրքիայի նախագահը նպատակ ունի փոխել երկրում նախագահական համակարգ հաստատելու համար: