Միշել Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

«Դուրս եմ գալիս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարից: Ինձ հնարավորություն չտվեցին խաղալ այս խաղը: Ցտեսություն ՖԻՖԱ: Տարիքային սահմանափակում չկա, միգուցե վերադառնամ 20 տարի անց», - հայտարարել է Պլատինին:

Ֆրանսիացին ընդգծել է, որ այժմ կենտրոնացած է իր դեմ առաջադրված մեղադրանքիների դեմ պայքարին և հույս ունի, որ մարզական արբիտրաժային դատարանում (CAS) կապացուցի իր անմեղությունը:

«Անարդարությունն անընդունելի է ինձ համար և ես փորձում եմ պայքարել դրա դեմ»,- ասել է Պլատինին:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Միշել Պլատինին և Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ 8 տարով զրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելուց: