Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ ակումբը հունվարին հարձակվողական ոճի նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի:

«Մենք մեր աչքերը բաց ենք պահում ցանկացած հնարավորության վրա: Ես դեռ սպասում եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա և շարունակում եմ հետևել տրանսֆերային շուկային: Թիմից հարձակվողական երկու ֆուտբոլիստ է գնացել, այնպես որ փորձում ենք այս հատվածում ինչ-որ բան անել: Չնայած' հեշտ չէ, քանի որ այն ֆուտբոլիստները որոնց փնտրում ենք, պետք է ունենան բոլոր որակները թիմի հետ մարզվելու համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: