Հունվարի 10-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենա, տեղի է ունեցել նաև վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մենկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա Ռիո» մանկիշի (վարորդ'1991թ ծնված Վ. Ջ.) 045ՏՏ60 պ/հ, «ՎԻՊ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսան Սանի» մակնիշի (վարորդ' 1968թ. ծնված Հ. Ա՚) 651 LS 68 պետհամարանիշի, «Նանա» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի (վարորդ' 1987թ. ծնված Կ. Գ.) 085 OP 61 պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի (վարորդ' 1990թ. ծնված Ա. Մ.) 34 CT 412 ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: