Իրանը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բայց նրա համբերությունն անսահման չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը գրել է New York Times թերթին ուղարկած նամակում:

 

«Իրանը՝ վստահ իր ուժերին, հրաժարվեց պատասխան միջոցներ ձեռնարկել եւ խզել կամ գոնե իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ: Մինչ այժմ մենք պատասխանում էին շատ զուսպ, բայց միակողմանի համբերությունն անսահման չԷ»,- հայտարարել է Զարիֆը:

 

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ առաջին օրերին թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, թե Զարիֆն ինքը քանիցս հորդորել են Էր Ռիադին՝ երկխոսություն սկսել լարվածությունը թուլացնելու համար, սակայն, Զարիֆի արտահայտությամբ, Սաուդյան Արաբիան չանսաց այդ հորդորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: