armnoc.am  Մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն՝ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:

Կանանց առաջնությանը կմրցեն 10 շախմատիստ՝ Մանե Ադամյան, Սոնա Ասատրյան, Արմինե Բաբայան, Սուսաննա Գաբոյան, Նարինե Գասպարյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան Արփինե Գրիգորյան, Աննա Հայրապետյան, Աննա Սարգսյան:

Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 23-ին: Առաջին տուրը կկայանա հունվարի 12-ին ժամը 16:00-ին: