Հայ և ռուս հանրությանն իր բազմաժանր անակնկալներով հայտնի Անդրանիկ Նիկողոսյանը կրկին հետաքրքրությունների կիզակետում է. ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա պատրաստվում է իր որդու՝ Նարեկի քավոր դարձնել ոչ ավել, ոչ պակաս… Վլադիմիր Պուտինին:

 

Հուլիսի 17-ին կայանալիք հարսանիքի քավորությունը ստանձնելու խնդրանքով Նիկողոսյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և, հետաքրքիր է, չի մերժվել:

 

Ասում են նաև, որ շատ հնարավոր է՝ այդ հիրավի շշմեցնող միջոցառումը տեղի ունենա Երևանում:

 

Ահա այսպիսի հայ-ռուսական բարեկամություն...