ffa.am  Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Կարեն Բարսեղյանը միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական:

Որպես ֆուտբոլիստ՝ Կարեն Բարսեղյանը հանդես է եկել Երևանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է Դիլիջանի «Ւմպուլս-2» (2010-2011 թթ.) և «Ուլիս» (2012-2014) թիմերում: