Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գեղեցկության սրահում դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։

 

 

Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի «Փակ շուկայում» գործող գեղեցկության սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը գողացել է իր դրամապանակը՝ պատճառելով զգալի չափի վնաս:

 

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

Նախաքննության ընթացքում ստացվել են շուկայում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները։

 

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

 

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: