«Ռեալ Սոլթ-Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ իր թիմը բանակցում է Մոսկվայի «Սպարտակի» հետ՝ Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ:

«Առանց կրակի ծուխ չի լինում: Մենք բանակցում ենք և հուսով ենք՝ շուտով կհայտարարվի տեղափոխության մասին: Սակայն դուք երբեք չեք իմանա՝ երբ դա տեղի կունենա: Մովսիսյանը լավ և դինամիկ հարձակվող է, ով կարող է պահեր ստեղծել և գոլեր խփել»,- մարզչի խոսքը մեջբերում է SBIsoccer-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողն ամերիկյան ակումբում հանդես է եկել 2007/09թթ.:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի, հեղինակել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: