Բելգիայում ոստիկանությունը հայտնաբերել է երեք բնակարան, որտեղ ապրել են Ֆրանսիայի պատմության մեջ ամենաարյունահեղ ահաբեկչական գործողությունների կատարողները, որոնք իրականացվել են անցյալ տարվա նոյեմբերի 13-ին: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի դատախազությանը: «Ահաբեկիչների կողմից օգտագործված երեք ընդհատակյա բնակարաններ են հայտնաբերել հետաքննիչները»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:

 

Բնակարաններից մեկը գտնվում է Բրյուսելի Սհարբեկ կոմունայում: Եվս մեկը՝ երկրի հարավի Շառլեռուա քաղաքում: Քննիչների վարկածով՝ հենց այնտեղ էր թաքնվում հարձակումների կազմակերպիչներից մեկը՝ Աբդելհամիդ Աբաուդը, եւ այնտեղից է նա ուղեւորվել Փարիզ:

 

Ահաբեկիչների երրորդ ապաստարանը հայտնաբերվել է Օվլե փոքրիկ քաղաքում, որն ընկած Է Շառլեռուայի եւ Նամյուրի միջեւ: Հետաքննիչների տվյալներով՝ երեք բնակարաններն էլ վարձակալված են եղել, իսկ դրանց համար վարձավճարը մուծված Էր մեկ տարի առաջ: Այն, որ այդ բնակարաններում ապրել են հենց նրանք, ովքեր իրականացրել են Փարիզի ահաբեկչական գործողությունները, քննիչներն իմացել են զինյալներից մեկի՝ Բիլալ Հադֆիի ԴՆԹ-ի լաբորատոր քննության շնորհիվ, որն սպանվել էր ահաբեկիչների կողմից գրավված «Բատակլան» համերգասրահի ոստիկանական գրոհի ընթացքում, ինչպես նաեւ փողոցների դիտարկման տեսախցիկների գրանցումների շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: