Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է ռումբով լցոնված մեքենան: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել հինգ մարդ: Նրանց թվում կա մեկ կին և երեխա: Վիրավորվել է 36 մարդ:

 

Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ հարձակման ետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ ապստամբ կազմակերպություն, որը պայքարում է երկրում քրդերի իրավունքների համար: