Bundesliga.de-ն անցկացրած հարցման արդյունքում Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն աջ կիսապաշտպան է ճանաչել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստն ստացել է ձայների 56 տոկոսը ( 9,729 ձայն): Նրան հաջորդում են Լերոյ Սանեն՝ 3.648 ձայն, Կինգսլի Կոմանը՝ 3.475 և Ռաուլ Բոբադիլյան՝ 521-ական ձայն: