ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անհեթեթ է համարում այն խոսկացությունները, թե իշխանություններն իր ծառայություններից դժգոհ են, և մարզպետերի հետ իր հարաբերությունները լարված են, թե նրանք չենք կատարում նախարարի հանձնարարականները:

 

«Կարծում եմ, որ դուք դրան չեք հավատում: Ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ մեկը մտածի, թե ինչ-որ ստորաբաժանման ղեկավար իմ հանձնարարությունը չկատարի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

 

Միաժամանակ, Երիցյանն ասաց, որ անհեթեթ են այն խոսակցությունները, որ ինքն այլևս վստահելի անձ չէ իշխանության համար: Հարցին՝ իշխանություններն իր ծառայություններից գոհ են՝ ասաց. «Կարծում եմ՝ այո»: