«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 62-րդ տարում մահացել է Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը։

 

Երկրապահական ընտանիքը ցավակցում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանին հարազատ եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Կորուստն անդառնալի է և կորուստը ոչ միայն Գրիգորյանների ընտանիքինն է, այլև՝ երկրապահական եռասերունդ ընտանիքինը, ողջ հանրությանը։ Համբարձումը ողջ կյանքը նվիրել է հայրենիքին։ Զորավարի ղեկավարած ջոկատի, ապա՝ գումարտակի, հետո՝ բրիգադի կազմում մասնակցել է 1989-94 թվականների ազատագրական պատերազմին։ Պատերազմից հետո ևս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին։ Համբարձումը սիրված եւ հարգված անհատականություն էր, վայելում էր համագյուղացիների, ընկերների, բոլոր իրեն ճանաչողների հարգանքը։ Բնական է, որ նրան ճանաչող ամեն ոք այսօր ցավ ու կսկիծ է զգում հարգարժան հայ մարդու վախճանի կապակցությամբ։

 

Երիցս ցավակցելով՝ համբերություն և առողջություն ենք մաղթում Համբարձում Գրիգորյանի զավակներին, թոռներին, ընտանիքի անդամներին, հարազատներին։

 

Ննջիր խաղաղությամբ, թանկագի՛ն Համբարձում։

 

Համբարձում Գրիգորյանի հուղարկավորության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։

 

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻ

 

Պահեստազորի ավագ լեյտենանտ Համբարձում Սեկտորի Գրիգորյանը (գրանցված ԵԿՄ Էջմիածնի տ/բ) 1990-1994թթ. Էջմիածնի կամավորականների ջոկատի, այնուհետև 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ սահմանների ազատագրական, պաշտպանական մարտական գործողություններին:

 

10.10.1990թ.-25.12.1991թ. Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասանակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:

 

02.12.1992թ.-20.04.1993թ. Էջմիածնի 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:

 

04.06.-17.08.1993թ. մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ֆիզուլի տարածքի ազատագրական մարտական մարտական գործողություններին:

 

26.12.1993թ.-20.04.1994թ. մասնակվցել է Մարտակերտի շրջանի Մադաղիս, Մաղավուզ, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Թալիշ գյուղերի մարտական գործողություններին:

 

Մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական Ծառայություն», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «ԶՈՒ 20 տարի», ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ», ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալներով և պատվոգրերով: