Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակները բաժին են հասել «Ուոթֆորդի» ներկայացուցիչներին:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստն Օդիոն Իգալոն է, ով դեկտեմբերին դարձել է հինգ գոլի հեղինակ:

Լավագույն մարզիչը Կիկե Ֆլորեսն է, ում գլխավորությամբ «Ուոթֆորդը» հինգ խաղում վաստակել է տասը միավոր: