armnoc.am Շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում առաջատար Զավեն Անդրիասյանը կրկին հաղթեց' այս անգամ առավելության հասնելով Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Արման Միքայելյանին, Մանուել Պետրոսյանը' Տիգրան Պետրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը' Նորայր Թորոսյանին, իսկ Լևոն Բաբուջյանը' Կարեն Գրիգորյանին: Առաջատարը մնում է Զավեն Անդրիասյանը, ով ունի 3,5 միավոր: 3 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Հայրապետյանը, Մարիա Գևորգյանը և Սոնա Ասատրյանը: Այստեղ առաջատարը 4 միավորով Մարիա Գևորգյանն է: 3 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը: