Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը MLS վերադարձը նոր մարտահրավեր է համարում իր կարիերայի համար:

Ամերիկյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մովսիսյանը, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ վերադարձիս համար: Կարիերայումս մշտապես նոր մարտահրավերներ են անհրաժեշտ: Դա խաղալու մոտիվացիա է: Վերադարձս «Ռեալ Սոլթ Լեյքում» նոր փորձություն է ինձ համար: Այստեղ եմ եկել՝ չեմպիոնական տիտղոս նվաճելու: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, քան, երբ լինելով երիտասարդ՝ հանդես էի գալիս այս թիմում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: