Հունվարի 16-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

 

Պարզվել է, որ «Mersedes-Benz E230» մակնիշի 34 TR 308 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Հ., ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: