ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, եթե այն շարունակի իրականացնել իր հրթիռային ծրագիրը: Այս մասին հունվարի 17-ին հաղորդել է ԱՄՆ-ի առաջնորդ Բարաք Օբաման:

 

«Մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ կապված իր հրթիռային ծրագրի հետ»,- ասել է Օբաման:

 

ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի շարք ընկերությունների և անհատների դեմ, որոնք ներգրավված են բարձր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկման մեջ: Ինչպես նշում է Սպիտակ տան ներկայացուցիչը, այդ սահմանափակումները չեն հակասում ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու վերաբերյալ կնքված գործարքին: