Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշի խոսքերը: Ավելի վաղ Ալվեշը հայտարարել էր, որ պորտուգալացին արժանի չէր «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցանկում ընդգրկվելուն:

«Չեմ ցանկանում ոչ ոքի անվճար գովազդել և նման բաների մասին երբեք չեմ խոսում հարցազրույցների ժամանակ: Եթե ցանկանամ ինչ-որ մեկի մասին վատ արտահայտվել, այդ մասին նրան անձամբ կասեմ՝ առանց մամուլի օգնության: Բոլոր նրանք, ովքեր խոսում են իմ մասին, հաջորդ օրը հայտնվում են թերթերի էջերին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն: