Դիարբեքիրի կենտրոնական Սուր գավառում շարունակվում են բախումները թուրք իրավապահ մարմինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Քուրդ դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով վիրավորվել է երեք ոստիկան, ովքեր անիջապես հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանցից մեկի վիճակը ծանր է:

 

 

Սուրում բախումները և պայթյունները շարունակվում են: