Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հաղորդում են երկրի մայրաքաղաքում և Հարիդվարում խոշոր ահաբեկչական հարձակումների կանխարգելման մասին, տեղեկացնում է India Today-ը:

 

Երեք մարդ, որոնք ձերբակալվել են հատուկ գործողության ժամանակ, եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ նրանք Նյու Դելիում մի շարք ահաբեկչությունների «նախապատրաստման վերջնական փուլում» են եղել և կապ էին պահում Սիրիայից մարդկանց հետ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդկական Ասամ նահանգում վարչապետի այցի ընթացքում պայթյուն է որոտացել:

 

Նշվում էր նաև, որ Հնդկաստանի վարչապետն ԻՊ-ից սպառնալից նամակ է ստացել՝ տավարի միս ուտելու արգելքի պատճառով: