«Լեգիայի» մարզական տնօրեն Միխալ Ժևլակովը հայտարարել է, որ ակումբը բանակցում է Մոսկվայի «Սպարտակի» հետ Արաս Օզբիլիսի տրանսֆերը վարձավճարով ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի ցանկությամբ բանակցում ենք Օզբիլիսի տեղափոխության հարցի շուրջ, դեռևս սակայն խոսքը վարձավճարով տեղափոխության մասին է: Առաջիկա օրերին իրավիճակը կպարզվի»,- ասել է Ժևլակովը: