ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում ստեղծվում Է նավերի խումբ, որոնք կարող են ընթանալ սովորական վառելիքի եւ կենսավառելիքի խառնուրդով: Այս պահին այդ հարաբերակցությունը 90 տոկոս Է 10 տոկոսի նկատմամբ՝ հրամանատարության կողմից պլանավորված 50 առ 50 հարաբերակցության համեմատությամբ:

 

 

Առաջին այդպիսի նավ Է դարձել «Սթոքդեյլ» Էսկադրային ականակիրը, որը «Սթեննիս» ատոմանավի հետ հունվարի 20-ին յոթնամսա ռազմերթի Է մեկնել Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ռազմածովային հենակետից: Ինչպես հիշեցրել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը, ռազմածովային ուժերի առջեւ խնդիր Է դրված մինչեւ 2020 թվականը կիսով չափ անցնել Էներգիայի այլընտրական աղբյուրների, ներառյալ կենսավառելիքը: «Դա մեզ ռազմավարական առավելություն կտա»,- հայտարարել Է նախարարը:

 

 

Ինչպես հիշեցնում Է AP-ն, անվտանգության բնագավառում ազգային ռազմավարության շրջանակներում ԱՄՆ-ի զինված ուժերը պարտավոր են պլանաչափորեն նվազեցնել կախվածությունն արտասահմանյան պետությունների Էներգակիրներից: 2008 թվականից երկրի ռազմածովային ուժերը նավթամթերքների սպառումը նվազեցրել են 15 տոկոսով, իսկ Ծովային հետեւակի զորամիավորումը՝ 60 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: