Գյումրիի 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատը: Դատաքննական փուլի ընթացքում սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը:

 

Առաջինը տուժողների իրավահաջորդների հարցաքննման փուլն է, որի ժամանակ այդ օրվա մանրամասները ներկայացրեց մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը: Սակայն, երբ վերջինս պատմում էր, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը և ինչ է տեսել, երբ մտել է քրոջ բնակարան, հարազատներից շատերի ինքնազգացողությունը վատացավ: Անհրաժեշտություն եղավ հրավիրել շտապօգնության աշխատակիցներին:

 

Այս պահին ընդմիջում է հայտարարվել, քանի որ հարազատներն ի վիճակի չեն շարունակել: