Ամերիկյան կինոակադեմիան կարող է ավելացնել «Օսկար» հեղինակավոր մրցանակի անվանակարգորդների թիվը: Մասնավորապես, «Տարվա լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար հավակնորդ կինոնկարների քանակը կարող է ութից հասցվել տասի, ինչը թույլ կտա դափնեկիրների ընտրության գործընթացը դարձնել ավելի անաչառ: Այս առաջարկությունը քննարկվել է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի՝ վերջերս կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ամերիկյան Los Angeles Time թերթը:

 

 

Մրցանակի անվանակարգերի հետ կապված սկանդալից հետո, որի հիմնական հավակնորդները երկրորդ տարին անընդմեջ սպիտակամորթ դերասաններ և կինոգործիչներ են, Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան խոստացել է իրականացնել բարենորոգում՝ փոխելով ինչպես բուն կազմակերպության, այնպես էլ անվանակարգորդների ընտրության աշխատանքի կանոնները՝ «մեծ բազմազանություն ապահովելու» համար:

 

 

«Հնարավոր տարբերակների թվում են մրցանակի հավակնող ֆիլմերի քանակի ավելացումը մինչև 10, ինչպես նաև անվանակարգորդների թվի ընդլայնումը մյուս կատեգորիաներում»,- նշված է հոդվածում: Կարող են փոխվել նաև Ակադեմիայում նոր անդամների ընտրության կանոնները:

 

 

Հունվարի 18-ին Կինոակադեմիայի նախագահ Բուն Այզեքսը խոստացել է լուրջ բարենորոգումներ իրականացնել՝ կազմակերպության կազմը և աշխատանքի որոշ կանոններ փոխելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: