Դաղստանում երեք մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել «Գազել» և «Տիգր» զրահամեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Դաղստանի արտակարգ ծառայությունների աղբյուրին:

 

 

Նախնական տեղեկության համաձայն՝ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գիծ, ինչի արդյունքում «Տիգր» զրահամեքենան բախվել է ուղևորատար «Գազել»-ին: