Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալված «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը անազատության մեջ գտնվեց ընդամենը մի քանի ժամ:

 

 

Մանկաբարձ-գինեկելոգը, ըստ որոշ տեղեկությունների, H1N1 վիրուսով է վարակվել (խոզ գրիպ):

 

 

Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրիպի Ա տեսակ, բարձր ջերմություն:

 

 

Նշենք, որ նրա ինքնազգացողությունը վատացել է դատարանում եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց: