Սիրիայի Ռամիլան քաղաքում ԱՄՆ-ն գյուղատնտեսական օդանավակայանում բազա է կառուցում ամերիկյան ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների համար, որոնք սարքավորումներ և զինամթերք կտեղափոխեն քրդերին:

 

Այդ բազան Սիրիայի տարածքում առաջինը կլինի ԱՄՆ-ի համար, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով արաբական հանրապետության անվտանգության ուժերի աղբյուրին:

 

Նշվում է, որ ավիաբազան գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմաններից ոչ հեռու: Բացի այդ, օդանավակայանից 50 կմ հեռավորության վրա ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների բարձր ակտիվություն է արձանագրվել:

 

Աղբյուրները նշել են, որ հետախուզությունը գնահատել է բոլոր ռիսկերը՝ Թուրքիայի հարևանությամբ բազայի շինարարության հետ, և որոշում է կայացրել մոտ ժամանակներս այն շահագործման ենթարկելու վերաբերյալ: