Անմիջապես երկու հզոր երկրաշարժ է արձանագրվել Միջերկրական ծովում: Ցնցումների տարբերությունը կազմել է ընդամենը մեկ ժամ:

 

6.1 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մարոկկոյի Էլ-Խոսեյմա քաղաքից դեպի հյուսիս 62 կմ հեռավորության վրա: 5.3 մագնիտուդով երկրորդ ցնցումները տեղի են ունեցել Իսպանիայի ափերին՝ Մալագայից 162 կիլոմետր հեռավորության վրա, հայտարարել են ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունից:

 

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել: