«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին երրորդ անգամ հայր է դարձել: Ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ծնվել է իր երրորդ երեխան:

«Ծնվեց մեր հիանալի փոքրիկը՝ Քիթ Ջոզեֆ Ռունին: Ուրախությունից մենք յոթերորդ երկնքում ենք»,- գրել է ֆուտբոլիստը:

Նշենք, որ Ռունին ունի ևս երկու տղա՝ 6-ամյա Քայը և 3-ամյա Քլեյ էնթոնին: