Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Սարգիս Օ.-ն և հայտնել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ իր ընկերոջը դանակահարել են:

 

 

Ժամը 20.15-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «թիկնային շրջանի զույգ ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Տերյան փողոցի 62 շենքից բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Սեդրակ Ա.-ին:
Նշանակվել է ԴԲՓ:

 

 

Հունվարի 19-ին Սեդրակ Ա.-ն հաղորդում է տվել, որ Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ին, ժամը 17.40-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ 1994 թ. ծնված Հակոբ Ղ.-ն դանակով, իսկ 1994 թ. ծնված Կարլեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Խ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Սեդրակ Ա.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:

 

 

Հունվարի 24-ին, ժամը 15.00-ին, Հակոբ Ղ.-ն, Կարլեն Գ.-ն և Արսեն Խ.-ն ներկայացել են բաժին:
Դանակն առգրավված է:

 

 

Քննությունը շարունակվում է: