ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 9-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

 

 

Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

Աշոտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին: