88 տարեկան հասակում ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում վախճանվել Է ամերիկացի գիտնական, արհեստական ինտելեկտի ստեղծողներից մեկը՝ Մարվին Մինսկին: Մահը հունվարի 24-ին վրա Է հասել ներուղեղային արնազեղումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times-ը: Գյուտարարն իր ուղեղը մահվանից հետո սառեցնելու պարտավորագիր Է ստորագրել, որպեսզի իրեն ապագայում «վերակենդանացնեն»:

 

 

Գիտնականը ծնվել Է 1927 թվականին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում: 1944-45 թվականներին ծառայել Է ԱՄՆ-ի նավատորմում, դիսերտացիաներ Է պաշտպանել Հարվարդի եւ Փրինսթոնի համալսարաններում:

 

 

Մինչեւ իր կյանքի վերջին օրերը Մինսկին աշխատում Էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Նա տեղեկատվական արվեստների եւ գիտությունների պրոֆեսոր Էր, Էլեկտրոնիկայի եւ Էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր եւ հաշվիչ գիտությունների պրոֆեսոր: