Բունեսլիգայի youtube-ի ալիքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի լավագույն գոլերը:

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասն ուղարկած գոլը երրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության էին հասել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: