Իրանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) լայնածավալ վարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հաղորդել Է «Թասնիմ» գործակալությունը:

 

«Իրանական ՌԾՈւ-ի «Վելայաթ-94» լայնածավալ վարժանքների հիմնական փուլը հունվարի 27-ի առավոտյան մեկնարկել Է երկրի հարավարեւելյան ջրերում՝ 3 մլն քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում, արեւելքում՝ Օրմուզի նեղուցից մինչեւ Պարսից ծոցի հյուսիսային ծովափ»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

 

Զորավարժություններում գործի են դրված արագընթաց կատերներ եւ «Թարեք» դասի սուզանավ, ինչպես նաեւ ափերին տեղակայված հրթիռային արձակման կայանքներ, կապի հանգույցներ եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի համար նախատեսված շարժական սարքեր:

 

Հունվարի 26-ին Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ-ի փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին հայտարարել Էր, որ օտարերկրյա ռազմածովային ուժերը, որոնք գտնվում են Պարսից ծոցում, նախազգուշացված են վարժանքների սկսվելու մասին, նրանց առաջարկվել Է հեռանալ զորավարժությունների գոտուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: