Դոնեցկում վնասվել է Լենինի արձանը, որը տեղադրված է նույնանուն հրապարակում: Հուշարձանը վնասվել է պայթյունի հետևանքով, հայտնում է РЕН ТВ-ն:

 

Ամենայն հավանականությամբ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել հուշարձանի տակ: Հաղորդվում է, որ հանցագործությունը կատարել է դիվերսիոն խումբը:

 

Նշենք, որ շատ ուկրաինացի քաղաքական գործիչներ աջակցում են արմատականների գործողությունները, որոնք ոչնչացնում են խորհրդային հուշարձանները: