Անգելիկա Կերբերը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող:

Եզրափակչում Կերբերը 6:4, 3:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ: Թենիսիստուհիների միջև պայքարը տևեց 2 ժամ 8 րոպե:

Նշենք, որ Կերբերը առաջին անգամ հաղթեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: