Ամերիկան ռազմածովային ուժերի նավը ապօրինի մուտք է գործել Հարավչինական ծովի' ՉԺՀ-ի ջրային տարածքներ: Այս մասին հունվարի 30-ին հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չինը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ ՏԱՍՍ գործակալությունը:

 

«ՉԺՀ-ի օրենքների համաձայն' Չինաստանի տարածքային և դրանց հարակից ջրերին մոտենալու համար օտարերկրյա ռազմանավը պետք է ստանա Չինաստանի կառավարության թույլտվությունը: Ամերիկյան ռազմանավը խախտել է օրենքը ապօրինաբար մտնելով Չինաստանի տարածքային ջրեր»,- ասել է նա:

 

Դիվանագետի խոսքով' չինական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ռազմածովային ուժերի նավի նկատմամբ, մասնավորապես որոշվել է այն հսկողության տակ պահել:

 

«Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմը հարգի և ընդունի Չինաստանի օրենքները: Պետք է փորձել պահպանել փոխադարձ վստահությունը երկու երկրների միջև և պահպանել խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում»,-ընդգծել է Չինը: