armnoc.am Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում:

Հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում աշխարհի 2014 թվականի չեմպիոնի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով' արժանանալով ոսկե մեդալի:

Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: