Փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չոբանքյարա գյուղական համայնքի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

 

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝ 01.56-ին:

 

Այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ և 3 հաստոց):