Արգենտինայում «Էստուդիանտեսի» և «Խիմնասիայի» միջև ընկերական խաղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ole-ն:

Հանդիպմանն «Էստուդիանտեսի» ֆուտբոլիստ կոպիտ է խաղացել մրցակցի խաղացողի նկատմամբ, ինչի հետևանքով ֆուտբոլիստների բախվել են միմյանց, իսկ հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել ֆուտբոլիստների և թիմերի ներկայացուցիչների միջև: Արդյունքում հանդիպումը դադարեցվել է ավարտից վեց րոպե առաջ: