Ամեն ինչի համար ՀՀԿ-ում պատասխանատու կա, կա նաեւ պատասխանատու դրա´համար ու կպատասխանի կամ էլ չի պատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանի դեբատի կոչին: Ինձ հետաքրքիր է, թե ինչու է Ժառանգությունը կամ Րաֆֆի Հովհաննիսյանն էդքան խառնվել իրար»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչու ՀՀԿ-ից չեն պատասխանում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ս. Սարգսյանին ուղղված բանավեճի հրավերին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Կարող է՝ վաղը չէ, մյուս օրն էլ մյուս թեկնածուներն ասեն՝ դեբատ Սերժ Սարգսյանի հետ, հիմա 6 թեկնածուի հետ էլ Սերժ Սարգսյանը դեբա՞տ անի, կամ էլ' ամեն մարդ իրա մտածածը, իրա կարծիքը հանդիպումներին՝ քարոզչության ժամանակ, ասում են, ի՞նչ է եղել, ինչո՞ւ են խառնվել իրար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Ժառանգությունը: Ցանկացած ձեւաչափով բանավեճ էլ լինի, միեւնույնն է, մեր թեկնածուն կշահի»,- ասաց Ավետիսյանը:

ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե որքա՞ն «կխփի» Սերժ Սարգսյանը Գյումրիում, Սուքիաս Ավետիսյանն ասաց' շատ:

Իսկ արդյո՞ք ՀՀԿ թեկնածուի նմանատիպ որակումները հանդիպումների ժամանակ չեն ազդել նրա վարկանիշի վրա, արդյո՞ք ՀՀԿ թեկնածուի վարկանիշը չի ընկել, Ս. Ավետիսյանը պատասխանեց.

«Ոչ մի բանն էլ չի ընկել, ամեն ինչ իրա տեղում է»:

Քրիստինա Մկրտչյան