Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Մեսսին չի խաղա Օլիմպիադայում, քանի որ ազգային հավաքականն այս տարի շատ խաղեր ունի: Մեզ սպասում են Ամերիկայի գավաթի խաղարկությունը, Օլիմպիական խաղերը և Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման չորս փուլ: «Բարսելոնայում» մրցաշրջանը նույնպես երկարատև է լինելու: Ես շատ եմ ցանկանում հաղթել, բայց ոչ ամեն գնով և չեմ պատրաստվում իմ խաղացողներին դաշտ դուրս բերել, որպեսզի նրանք այնտեղ մեռնեն»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Times of India-ն: