Ռուսաստանի դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության պետ է նշանակվել Իգոր Կորոբովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել են իր աղբյուրները:

 

 

«Հետախուզական նոր վարչության պետին արդեն ներկայացրել են գեներալներին և ռազմական հետախուզության ղեկավար անձնակազմին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

 

 

Նախկինում Կորոբովը եղել է հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

 

 

Հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը հանկարծամահ էր եղել հունվարի 3-ին: